Ժամանակ. Սամվել Ալեքսանյանը ԲՀԿ-ականներին կոչ է արել քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա–Սեբաստիա համայնքի թաղապետ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը համայնքի ԲՀԿ-ականներին հորդորել են քվեարկել ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։
“”Ժամանակի” տեղեկություններով, երեկ Աշոտ Ավետիսյանին՝ ԲՀԿ-ական “Բանգլադեշցի Համոյին” պատկանող “Նեպտուն” ռեստորանային համալիրում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը հանդիպել են համայնքի ԲՀԿ-ական բնակիչների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման օրակարգում եղել են գալիք նախագահական ընտրությունները։ Պատգամավորն ու թաղապետը ԲՀԿ– ականներին հորդորել են սեփական թեկնածու չունենալու պատճառով քվեարկել գործող նախագահի օգտին”,- գրում է “Ժամանակը”։




Լրահոս