Հրապարակ.Ո՞վ է Արամ Հարությունյանի եւ Վարդան Սեդրակյանի կուրատորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “Նախընտրական պայքարից դուրս եկած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, որի մասին ասում էին, որ համագործակցում է թե Ռոբերտ Քոչարյանի, թե Հովիկ Աբրահամյանի հետ, ավելին` Աբրահամյանը գնել է Արտաշատում Արամ Հարությունյանին պատկանող հյուրանոցը, իրականում այլ “կուրատոր” ունի: Դա “Ազգային անվտանգություն” կուսակցության նախագահ, ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանն է:
Մեզ հետ զրույցում Իսագուլյանը ժխտեց այդ լուրը` ասելով. “Երկու տարի է` խռով եմ իրենից. նախագահականի տղաներից մեկի հասցեին անթույլատրելի արտահայտություններ էր արել, դրա համար այդ օրվանից ոչ մի կապ չունեմ իր հետ: Ճիշտ է` մենք նույն կուրսեցի ենք, սովորել ենք նույն ֆիզմաթի ֆակուլտետում, հետո էլ համալսարանում նա կնոջս էր դասավանդում, բայց երկու տարի է՝ չեմ տեսել”:
Ի դեպ, Վարդան Սեդրակյանին եւ նրա արիական գաղափարաբանության որոշակի դրույթներ նույնպես “կապումե են Գառնիկ Իսագուլյանի հետ. այս առնչությամբ էլ Իսագուլյանն ասաց, որ Սեդրակյանին ընդամենը մեկ-երկու անգամ է տեսել, երբ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր անվտանգության հարցերով. էլ երբեք չի տեսել”:




Լրահոս