Առնոլդ Շվարցենեգերի մահվան մասին լուրերը տարածել են հակերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան ԶԼՄ-ներում 68-ամյա դերասան  ու Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի մահվան մասին լուրեր են հայտնվել, սակայն կարճ անց պարզվել է, որ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը, գրում է The Inquisitr-ը:

Պարզվում է` հակերները կոտրել են MSNBC. com կայքը: Տարածված սուտ լուրում ասվում է, որ Լոս-Անջելեսի ոստիկանությունը հայտնաբերել է մահացած Շվարցենեգերի դին իր տանը՝ փրկարարական ծառայություններ անանուն զանգից հետո, իբրև թե սույն տեղեկությունը հաստատել էր նաև դերասանի ընտանիքի անդամներից մեկը:

Այս լուրը մեծ սկանդալ է հարուցել: Տեղի ԶԼՄ-ները մեծ թվով զանգեր են ստացել ամերիկացիներից, ովքեր պահանջում էին դերասանի մահվան մանրամասները:

Իրականում դերասանը ողջ է, սակայն հրաժարվել է մեկնաբանել սկանդալային լուրը:




Լրահոս