ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ու ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին համատեղ նախագծի շրջանակներում 22 քաղբանտարկյալի կտրամադրեն 100 հազարական ռուբլի՝ որպես միաժամանակյա օգնություն: Աջակցության կարիք ունեցողներին որոշել են փորձագետ-իրավապաշտպանները, հայտնում է РБК-ն:
Այսպիսով՝ պաշտոնապես մեկնարկում է ֆինանսական աջակցություն քաղբանտարկյալներին ծրագիրը, որն իրականացվում է Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» իրավապաշտպան շարժման շրջանակներում:
Իսկ թե ով է հանդիսանում քաղբանտարկյալ, որոշում է 24 հայտնի իրավապաշտպաններից բաղկացած փորձագիտական խորհուրդը: