Կոռումպացված չինովնիկները՝ Պուտինի բնական դաշնակիցներն են. Սաակաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է կաշառք վերցնելու համար Օդեսայի ոստիկանության ղեկավարի ձերբակալությունը, փոխանցում է ուկրաինական Диалог.UA կայքը:

Օդեսայի մարզում Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավարի մոտ ռուսամետ խորհրդանիշ են հայտնաբերել: Սաակաշվիլին հայտարարել է, որ ռուսամետ տեսակետները՝ կոռուպցիայի մեջ խրված չինովնիկների տարբերակող գիծն է:

«Հոյակապ է, որ ձերբակալված օդեսացի ոստիկանի մոտ բազմաթիվ ռուսական խորհրդանիշեր են հայտնաբերվել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոռումպացված չինովնիկները՝ Պուտինի բնական դաշնակիցներն են»,- գրել է Սաակաշվիլին սոցկայքի իր էջում:




Լրահոս