Էրդողանը պետք է մտածի քրդերի ձայները վերադարձնելու ուղղությամբ. Մահչուփյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ եթե Թուրքիայի «Արդարություն ու զարգացում կուսակցությունը» շարունակի սխալներ կատարել, ապա չի կարողանա վերադարձնել քրդերի ձայները, ովքեր որոշել են իրենց ձայները տալ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը», գրում է Taraf թերթը:

Մահչուփյանը հիշեցրել է, որ քրդերի զգալի մասը, որը նախորդ ընտրություններին քվեարկել էր իշխանական կուսակցության օգտին, հուլիսի 7-ի ընտրությունների ժամանակ քվերակել էր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին՝ «Արդարություն ու զարգացում կուսակցությանը» խորհուրդ տալով գտնել դրա պատճառն ու այդ ձայները վերադարձնելու տարբերակը:

Մահչուփյանը նաև շեշտել է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը քրդերի հանդեպ սխալ քաղաքականություն է վարում , ինչի արդյունքում էլ նրանք գերադասում են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»:




Լրահոս