Եվրոյի ճգնաժամն ու Հունաստանին օգնության երրորդ փաթեթը ցույց են տվել, որ եվրագոտին չի կարող գոյատևել իր ներկայիս տեսքով: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի, արդյունաբերության ու թվային տնտեսության նախարար Էմանուել Մակրոն՝ Süddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ստատուս-քվոն կհանգեցնի ինքնալուծարման»,- նշել է նա: «Ուժեղները պետք է օգնեն թույլերին: Եթե անդամ երկրները ոչ մի ձևաչափով պատրաստ չլինեն միջոցների փոխանցում իրականացնել արժույթային միության շրջանակներում, ինչին մենք մինչ օրս ականատես ենք եղել, ապա մենք պետք է մոռանանք եվրոյի ու եվրագոտու մասին»,- ընդգծել է ֆրանսիացի նախարարը: