
Մայրաքաղաքում հերթական սպանությունն է տեղի ունեցել: Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից, Մարգարյան փողոցի շենքերից մեկում սպանվել է 52-ամյա Վահան Աղաջանյանը` սուր կտրող-ծակող գործիքով հասցրած վնասվածքներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկանությունն աշխատանքներ է իրականացնում հանցագործությունը կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: