«Ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ». Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է կիսամսյակային ցուցանիշները:

Վարչապետի խոսքով` մենք առաջին կիսամսյակում ունեցել ենք ՀՆԱ 2,5 տոկոս աճ, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս:

«Արդյունքում ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ։ Արտերկից եկող տրանսֆերտների էական նվազման պայմաններում հատկապես կարևորում եմ գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը», – նշեց նա, հավելելով, որ այսօր արտահանում ենք ավելի շատ երկրներ:

Նա տնտեսության ոլորտի բոլոր գերատեսչություններին հանձնարարեց  հանրությանը  մանրամասն ներկայացնել բոլոր ցուցանիշները։




Լրահոս