Ուկրաինայի Ռադայի շենքի դիմաց հզոր պայթյուն է գրանցվել. կան տասնյակ վիրավորներ. ուղիղ միացում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի դիմաց հզոր պայթյուն է գրանցվել: Շուրջ 15 ուժային վիրավոր է: Գերագույն ռադայի ողջ հարակից տարածքը ծածկված է թանձր ծխով:

«Հենց նոր Գերագույն ռադան հսկող զինծառայողների ուղղությամբ մարտական նռնակ է նետվել: Ազգային գվարդիայի մի քանի զինծառայողներ ծանր վիրավորվել են: Նրանց կյանքին վտանգ է սպառնում»,- այս մասին սոցկայքի իր էջում գրել է Ռադայի պատգամավոր, Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Անտոն Գերաշչենկոն:

5ef531fc2ec51460032b607ae22b179e__660x (1)

Ուկրաինայի Գերագույն ռադան, չնայած նրան, որ ընդդիմադիր կուսակցություններից պատգամավորները փորձել են արգելափակել Ռադայի տրիբունաները, իսկ շենքի դիմաց հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել, այսօր առավոտյան առաջին ընթերցմամբ ընդունվել է Սահմանադրության փոփոխությունները:

52f5f68c259cf82837f9e31d7fe53d3d__660x

Այդ փոփոխություններն, որոնք առաջարկվել են նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից, աջակցել են 265 պատգամավոր՝ անհրաժեշտ 226 նվազագույնի փոխարեն: Դեմ են քվեարկել 87 խորհրդական, հայտնում է ՏԱՍՍ-ը: Դրանից հետո խորհրդարանի նիստն անմիջապես փակվել է:

Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունները նախատեսված էին Մինսկի պայմանավորվածություններով, այդ իսկ պատճառով էլ Պյոտր Պորոշենկոյի կողմից առաջարկված նախագծում առկա է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում տեղական կառավարման յուրահատությունների մասին դրույթներ, իսկ այդ նահանգների կառավարումը սահմանվում է առանձին օրենքով:




Լրահոս