Կառավարության այսօրվա նիստում արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկներին հավանություն տալու մասին նախագիծը:
Նա նշեց, որ ամփոփված են բոլոր առաջարկները, որոնք արվել են հանրապետական գործադիր մարմնի կողմից: Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երեկ իրենք աշխատել են և մոտ վեց ժամ ուսումնասիրել են եղած առաջարկները:
Նա հանձնարարեց նախարարների ներկայությամբ մի քանի օր Ազգային ժողովում քննարկումներ անցկացնել, որից հետո էլ նա կստորագրի նախագիծը և կուղարկի Ազգային ժողով: