Սահմանադրության փոփոխության հետ կապված տեխնիկական-աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանը սկսել են հանդիպումները խորհդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Այսօր հանձնաժողովի անդամները հանդիպել են «Ժառանգություն» խմբակցության անդամներ Թևան Պողոսյանի և խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ՀՅԴ-ի հետ: Թևան Պողոսյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումը եղել է զուտ աշխատանքային:

«Քննարկվել են սահմանադրության փոփոխոթյան հետ կապված հարցեր: Սա խմբակցության տեխնիկական- աշխատանքային հանդիպում է: Ցանկացած օրենքի վերաբերյալ նմանատիպ հանդիպում լինում է: Այս փաստաթուղթը եկել է Ազգային ժողով, մենք էլ հանդիպում ենք և քննարկում: Դրա մեջ որևէ բան չեմ տեսնում: Հարցեր են, որոնք հետաքրքրում են»,- ասաց պատգամավորը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշման հետ կապված, Թևան Պողոսյանը նշեց, որ ինքը կուսակցական չէ և չի կարող կուսակցության անունից որևէ բան ասել. «Բայց իրենց դիրքորոշումը չի փոխվել»:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ ի սկզբանե հայտարարել է, որ իշխանոթյունների հետ բովանդակային քննարկման մեջ չի մտնի: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել:




Լրահոս