«Հայֆիլմ» կինոստուդիան վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ մի նախագիծ, որով Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան կվերադարձվի  Հայաստանի Հանրապետությանը: Նախագիծը գործադիրի ուշադրությանը ներկայացրեց  Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Ըստ այդմ, հավանության արժանացավ  «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի 2015 թվականի օգոստոսի 21-ին կայացած ընդհանուր ժողովի որոշումը` առանձնացման ձևով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպմանը և վերակազմակերպման արդյունքում` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը /գույքը` համաձայն Հավելված 1-ի՝ 2 702 469 606 ՀՀ դրամ գնահատված արժեքով/ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հարցը:

Ի պատասխան վարչապետ Հովիկի Աբրահամյանը նշեց, որ հետևելու է գործընթացի թափանցիկ իրականացմանը: Որպես հիմնավորում նախագծում նշվում է այն, որ 31.03.2015թ.-ի գրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Խ. Ցոկոլակյանը, հայտնելով, որ համաձայն ՀՀ և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին ստորագրած թիվ 321-Օ պայմանագրի, ընկերության կողմից իրականցվել են պայմանագրով պահանջվող ներդրումները և, մասնավորապես, մեծ ներդրումներ են կատարվել ֆիլմադարանի թվայնացման աշխատանքներում: Լիազորված լինելով ընկերության բաժնետերերի կողմից` առաջարկել է Հայֆիլմի բաժնետոմսերը ետ վերադարձնել պետությանը՝ խնդրելով ՀՀ կառավարությանը՝ լուծել Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին ստորագրած թիվ 321-Օ պայմանագիրը` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքն օտարելու մասին», փոխհատուցել Հայֆիլմի բաժնետերերին՝ ընկերությունում իրականացված սկզբնական ներդրումների չափով, ինչպես նախատեսված է պայմանագրով, նշելով, որ Հայֆիլմի բաժնետոմսերի այդպիսի փոխանցումը ՀՀ կառավարությանը կհանգեցնի բոլոր լիցենզիաների և ոչ նյութական ակտիվների փոխանցմանը իրավասու պետական մարմիններին:

24.08.2015թ.-ի ՀՀ վարչապետին ուղղված գրությամբ ընկերության տնօրենը հայտնել է, որ համաձայն «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ (այսուհետ՝ Հայֆիլմ) 2015թ. Օգոստոսի 21-ին տեղի ունեցած բաժնետերերի ժողովի արձանագրության, որոշվել է իրականացնել ընկերության վերակազմակերպում` առանձնացման ճանապարհով և առանձնացման արդյունքում գրանցված` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վերադարձնել պետությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը` նախապատրաստվել է սույն որոշման նախագիծը:




Լրահոս