Կառավարությունը էլէներգիայի սակագինը կսուբսիդավորի նաև ՓՄՁ-ների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց էլեկտրական էներգիայի սակագների մեղմացման միջոցառումների մասին տեղեկատվություն: Ըստ այդմ` կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կսուբսիդավորի նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Վարչապետը նշեց, որ այս հարցով այսօր ՀՀ նախագահի հետ խորհրդակցություն է եղել: Նրա փոխանցմամբ` օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, ՓՄՁ-ների կողմից (ամսեկան մինչև 250 կՎտժ սպառման համար) սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից վճարումները կգանձվի նվազեցված գներով: Վարչապետը ընդգծեց, որ դա արվելու է արտաբյուջետային միջոցների հաշվին:

Հավելենք, որ մինչ այդ կառավարությունն իր վրա էր վերցրել բնակչության սպառած էլէներգիայի սակագնի սուբսիդավորումը և ելքեր էր փնտրում փոքր և միջին ձեռնարկություններին սուբսիդավորելու համար: Նշենք նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը չի սուբսիդավորվի միայն խոշոր բիզնեսի համար:




Լրահոս