Լրագրողները, ովքեր այսօր աշխատում են Գերագույն ռադայի շենքի դիմաց, հայտնում են, որ մարտական նռնակի պայթյունի ու բախումների արդյունքում Ռադայի շենքի դիմաց արյուն է թափվել: «Շտապօգնության» մեքենաները չեն հասցրել տեղափոխել տուժածներին, որոնց թվում կան նաև մամուլի ներկայացուցիչներ:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերից հայտնել է, որ իրավապահներից մեկը զոհվել է:
Բացի այդ, կան տեղեկություններ, որ վիրավորվել է նաև «5-րդ ալիքի» լրագրողները:
Տեղեկատվական գործակալությունների վերջին տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է Ազգային գվարդիայի շուրջ 100 զինծառայող, որոնցից 4-ի վիճակը՝ ծանր է: