Beeline-ն ամփոփեց «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի ընթացիկ արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ն ամփոփեց 2015 թ.-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի ընթացիկ արդյունքները: Այս տարի, ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ Հայաստանյան ԲՈՒՀ–երի ուսանողներից՝ 2015 թ.-ին «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար։

Ամփոփելով ընթացիկ փուլերի արդյունքները՝ ընտրվել են 9 ուսանող, ովքեր կանցնեն 9 ամիս տևողությամբ վճարովի ստաժավորում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ օրինակ Մոնիտորինգի կենտրոնում, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում, Գործառնությունների աջակցման տնօրինությունում, Մարքեթինգի ծառայությունում, Իրավաբանական տնօրինությունում և Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրում։ Ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռնվի մշտական աշխատանքի հնարավորություն Beeline-ում:

«Յուրաքանչյուր ուսանողի համար մենք մշակում ենք ստաժավորման անհատական ծրագիր և նշանակում ենք անձնական ուղղորդող: Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել ընկերության ընթացիկ ծրագրերին, հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան գործնականում կիրառել ուսումնական տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը համարվում է «Make your Mark” գլոբալ սոցիալական նախաձեռնության առանցքային բաղադրիչներից մեկը։ Այս ծրագրի միջոցով մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան։ Իսկ մեզ՝ որպես նորարարական ընկերության, հնարավորություն է ընձեռվում մեր շարքերը համալրել նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 87 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից 41-ը դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝ սկսած 3-րդ կուրսից:
Հավելենք, որ «Make Your Mark» ծրագիը «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչն է և նպատակ ունի թվային տեխնոլոգիաների միջոցով օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան:




Լրահոս