Փետրվարի 11-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասում գտնվող ՃՈ անշարժ հենակետի մոտ կանգնեցրել են 28-ամյա Մհեր Գ.-ին պատկանող “Մերսեդես Բենց” մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ, աջ առջեւի դռան բաց պահոցից հայտնաբերվել եւ առգրավվել է ներարկչի մեջ լցված արծաթագույն սնդիկանման նյութի զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մհեր Գ.-ն հայտարարել է, որ Կապան քաղաքում ներարկիչով սնդիկն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ, որ Երեւանում փոխանցի վերջինիս ծանոթին, որը իրեն զանգահարելու է: Մհեր Գ.-ն եւ ուղեւորներ` 27-ամյա Գարեգին Հ.-ն ու 26-ամյա Կարեն Հ.-ն բերման են ենթարկվել բաժին: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: