1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 25-րդ տարելիցի առիթով Լոս Անջելեսում փետրվարի 10-ին տեղի է ունեցել հեռուստամարաթոն-դրամահավաք, որի արդյունքում հավաքվել է 40 000 դոլար, այս մասին տեղեկացնում է “Շիրակ կենտրոն” հասարակական կազմակերպությունը։
Ըստ դրամահավաքի կազմակերպիչների՝ նախաձեռնությունը տևելու է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ը և ինչպես հեռուստամարաթոնի ընթացքում, այնպես էլ հետագայում հանգանակված գումարը “Շիրակ կենտրոնի” միջոցով ծախսվելու է Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքների առաջնային խնդիրների լուծման նպատակով:
Գումարից զատ, բազմաթիվ անհատների կողմից տրամադրված նյութական օգնությունը ևս հատկացվելու է ,Շիրակ կենտրոնիե տեսանյութերում ներկայացված անօթևան ընտանիքներին:
Հեռուստամարաթոնը տևել է տասնմեկ ժամ, Լոս Անջելեսի ժամանակով առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 10-ը ուղիղ եթերում հեռարձակվել է տեղի AMGA հեռուստակայանի երեք ալիքներով:
Դրամահավաքը-հեռուստամարաթոնը կազմակերպել են AMGA հեռուստաընկերությունը, բարերար Էլվիս Մադաթյանը, հեռուստալրագրողներ Արմեն Բարսեղյանն ու Ռուդիկ Հովսեփյանը, “Համայնապատկեր” ամսագրի գլխավոր խմբագիր Սարո Գյոդակյանը:
Դրամահավաք-մարաթոնին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Գլենդելում բնակվող հայ համայնքի ավելի քան 700 անդամներ, ելույթ ունեցել և գյումրեցի անօթևան ընտանիքներին օգնելու կոչով հեռուստադիտողներին են դիմել տասնյակ մտավորականներ, երգիչներ: