Սահմանադրության նոր նախագծի մասին վերջնական եզրակացության մեջ կլինեն և’ դրական, և’ բացասական երևույթներ: Այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստացել է օրեր առաջ և կարճ ժամանակում մարդու իրավունքներին առնչվող գլուխների վերաբերյալ կտա մասնագիտական եզրակացություն:
Անդրեասյանը նշեց, որ ինքը ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի ճամբարներին չի միանալու, որովհետև իր խնդիրը քաղաքական գործընթացներից դուրս լինելն է և կառույցն անհարկի քաղաքական շահարկումներից հեռու պահելը:
Մանրամասները` տեսանյութում