Փետրվարի 8-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է դիմել 38-ամյա մի կին եւ հայտնել, որ Արշակունյաց պողոտայում միկրոավտոբուսից իջնելիս նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ, 50 եվրո, 2 ֆլեշքարտ եւ սուպերմարկետի բոնուս քարտ` պատճառելով մոտ 80.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով փետրվարի 9-ին, ժամը 16.30-ին, Երեւանի Որմնադիրների փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Կամո Խ.-ին, որը խոստովանել է կատարածը: Կատարվում է քննություն: