Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության տարածքում այսօր միջուկային փորձարկում է անցկացվել: Միջուկային պայթյունի հզորությունը կազմել է 6-7 կիլոտոննա: Ավելի վաղ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է ԿԺԴՀ հյուսիս արևելքում գտնվող Կիլդժու շրջանում: Հենց այդտեղ էլ տեղակայված է Պունգե-նի ատոմային պոլիգոնը: Երկրաշարժի բնույթը ամբողջությամբ վկայում է նրա արհեստական ստեղծման մասին:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան արդեն երրորդ անգամ է անցկացնում միջուկային փորձարկումներ՝ անտեսելով ՄԱԿ-ի կողմից ընդունած Միջուկային զենքի չտարածման բանաձևը: