ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՀՂԻ ԿՆՈՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 շենքի առջևի ավտոկայանատեղում, Չարենցավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արա Շահբազյանը, վարելով “Մեծն Կայզեր” ՍՊԸ-ին պատկանող և իրեն ամրակցված “Նիսսան” մակնիշի L 2208 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 33-ամյա Արփինե Բարիղամյանին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է “Մոր և մանկան առողջության” պահպանման գիտահետազոտական կենտրոն, քանի որ Ա. Բարիղամյանը եղել է հղի: Բժիշկների գնահատմամբ նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս