Եթե դիմումատուն հրաժարվել է իր բողոքից, ուրեմն այլև նրան պաշտպանել հնարավոր չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Նա նշեց, որ մինչ հաշտության կնքումը, ՄԻՊ գրասենյակը հաճույքով և ողջ էներգիայով զբաղվում էր այդ գործով:
«Իհարկե շատ վատ երևույթների մասին եք ասում, որոշ հարաբերություններ դուրս են դրված իրավական համակարգից, դրանք ավելի շատ հուշում են քրեական ֆիլմեր, քան իրավական պետությանը հարիր գործընթացներ: Որքան էլ կիսեմ կարծիքը ընդհանուր երևույթի նկատմամբ, բայց առանձին կարծիք տալ մի վարույթի վերաբերյալ, որը կասեցրել եմ, չեմ կարող», – նշեց նա:
Անդրեասյանի խոսքով,Հայաստանում թաքնվող հանցագործությունները մի հսկա բաժին են կազմում, քանի որ շատ մարդիկ հետամուտ չեն լինում իրենց իրավունքների վերականգնմանը: