Շինհրապարակից կատարված գողությունը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 10-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գևորգ Ա.-ին ու 1978 թ. ծնված Արթուր Ջ.-ին. վերջինս խոստովանել է, որ փետրվարի 3-ին Իսակովի պողոտայում գտնվող կիսակառույց կամրջի շինհրապարակից գողացել է 60 մ էլեկտրական մալուխ` պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս: Խուզարկությամբ Արթուր Ջ.-ի մոտից հայտնաբերվել է դանակ և հարթաշուրթ: Դանակն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս