
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր մայրաքաղաքում հերթական սպանությունն էր տեղի ունեցել: Մարգարյան փողոցի շենքերից մեկում սպանվել էր 52-ամյա Վահան Աղաջանյանը` սուր կտրող-ծակող գործիքով հասցրած վնասվածքներով:
Armlur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանները կասկածյալի են բերման ենթարկել: Մեզ հաջողվեց պարզել, որ բերման ենթարկվածը 32-ամյա Ռաֆայելն է, ով սպանվածի ծանոթուհու տղան է: Նշված տեղեկությունը Ոստիկանությունից պաշտոմապես ճշտել չհաջողվեց:
Լուսանկարը՝ Shamshyan.com