Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագիրի եզրափակիչ միջոցառումը Կարապի լճի շուրջբոլորն էր, ուր տեղի են ունեցել ծրագրի ամենամասշտաբային միջոցառումներից ու փառատոներից շատերը։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա էին. վեց տասնյակից ավելի ավանդական ու նորույթ, հետաքրքիր ու տոնական ծրագրային օրեր՝ փառատոներ, ցուցահանդեսներ, համերգներ, կրկես, մարզական մրցույթներ՝ մեծահասակների ու երեխաների համար, ինչպես նաև պետական, հոգևոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։
Ավարտական՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով համերգը ջազային էր։ Ելույթ են ունեցել Արամոն, Ռադիկ Գաբրիելյանը, Անահիտ Շահբազյանը, Մարբեյը (Մարինե Հակոբյան)՝ Արմեն Հյուսնունցի ղեկավաությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաև Արփին՝ «Hayway» բենդի հետ։ Հնչել են հայ ու արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, ջազային երգեր ու գործիքային ստեղծագործություններ Երևանի մասին։
Համերգն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նաև շրջել ու զրուցել է բացօթյա համերգին եկած քաղաքացիների հետ։ Համերգը շարունակվել է մինչ ուշ գիշեր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն