Սերժ Սարգսյանին հաջողվեց իր համար ցանկալի հունով աշունը թեժ սկսել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատելով քաղաքական դաշտում առկա կուսակցությունների գործելաոճից՝ կարելի է արդեն կանխատեսել, որ ընդդիմության խոստացած թեժ աշունը այս տարի էլ չի լինելու: Փոխարենը սեպտեմբերի 1-ի դրությամբ թեժ է իրավիճակը կուսակցությունների ներսում: Սերժ Սարգսյանին հաջողվեց սահմանադրական փոփոխությունների նախագծով քաղաքական նոր օրակարգ ձեւավորել, որը խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներսում պառակտումների նոր առիթ է դարձել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար կազմը պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ ՎՍԴՀԿ նախագահը համարձակվել է գնալ նախագահի նստավայր ու հանդիպել Սերժ Սարգսյանին: ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը դուրս եկավ վերակազմյալ ՀՀՇ-ից՝ պատճառաբանելով, որ անընդունելի էր կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանի կայացրած որոշումը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց աշունը թեժ սկսել, միայն թե իր համար ցանկալի հունով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս