
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին 300-ից ավելի առաջարկ են ներկայացրել։ «Բայց հիմնականում զուտ տեխնիկական են, խմբագրական»,- ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Թե ինչն են պատրաստվում «խմբագրել», չմանրամասնեց: Սկզբունքային առաջարկներ նույնպես կլինեն, Վահրամ Բաղդասարյանը, օրինակ, կենաց-մահու կռիվ է տալու, որպեսզի նախագծում պարտադիր ամրագրվի միասեռ ամուսնություններն արգելելու դրույթը։
Նա ասում է, որ մեզ չի սազում, ամոթ է, պետք է պահպանել ավանդական հայ ընտանիքի կերպարը: Անցած ուրբաթ խմբակցության հարկի տակ ընդունելով հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանին եւ Հրայր Թովմասյանին, ՀՀԿ-ում չեն հասցրել քննարկումն ավարտել։ Մեկ հանդիպում էլ նախատեսված է վաղը, իսկ սեպտեմբերի 4-ին խորհրդարանում ընդլայնված կազմով լսումներ կլինեն՝ ՀԿ-ների եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: