Ալիկ Սարգսյանը ՔԿՎ պե՞տ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրին՝ Արսեն Աֆրիկյանին, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն տան: Նա նախկինում «Աբովյան», ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետն էր, երկու կալանավորների փախուստից հետո ազատվեց, ապա նշանակվեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետ: Մեզ տեղեկություններ են հասել, որ օրերս նա եղել է ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի մոտ, հանդիպել ՔԿՎ աշխատակիցների հետ:

Ասում են, թե Աֆրիկյանին կնշանակեն «Դատապարտյալների հիվանդանոցի» ղեկավար: Սակայն ոմանք պնդում են, որ կնշանակեն ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու դեպքում: Թեեւ Օսիկյանի նախարար դառնալու դեպքում ՔԿՎ պետի պաշտոնին հավակնում է նաեւ նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս