«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ լրացավ «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետանալու 10-րդ օրը… Կնոջ անհետանալուց հետո 10 օր անց իրավապահները փաստի առթիվ քրեական գործ կհարուցեն ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն:
Ի դեպ, հիշեցնենք, որ «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը՝ Նունե Նալբանդյանն ասել էր, թե իբր ինքը լսել է, թե Նելլի Հարությունյանը գումարը վերցրել եւ հեռացել է երկրից: Եթե կինը իսկապես երկրից հեռացած լիներ, ապա իրավապահները հստակ տեղյակ կլինեին այդ մասին եւ կասկած չէին ունենա, որ նա ողջ-առողջ է, հետեւաբար նաեւ սպանության հատկանիշներով քրեական գործ չէին հարուցի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: