Թող մեկ-մեկ էլ փախչեն դասից. վարչապետը շնորհավորեց դպրոցականներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի թիվ 155 ավագ դպրոցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցեցին սեպտեմբերի 1-ի միջոցառմանը: Դպրոցում վարչապետը և քաղաքապետը հետևեցին երեխաների կազմակերպած հետաքրքիր շուոին, շրջեցին դպրոցում, շնորհավորեցին առաջին դասարանցիներին: Վարչապետ Աբրահամյանը շնորհավորեց առաջին դասարանցիներին և դպրոցականներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ և մաղթեց արդյունավետ ու գիտելիքներով լի տարի:

11938989_967006366705409_1466325680_n

Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը դպրոցում աշխույժ երեխա է եղել, մեկ անգամ կազմակերպել է դասից փախչել: «Այսօր կարևորն այն է, որ մենք ստեղծենք հնարավորություն, որ մեր ապագա սերունդը լավ կրթություն ստանա, թող մեկ մեկ էլ դասից փախչեն: Այստեղ կարևորում եմ մեր նախարարությանը, քաղաքապետարանի դերը: Պետք է ստեղծենք ավելի լավ հնարավորություններ»,- ասաց նա:

11926455_967006370038742_1955378161_n

Վարչապետը Armlur.am-ի հարցին, ինչպես կգնահատի այսօր Հայաստանում կրթության որակը, նշեց. «Անելիքներ դեռ ունենք»:

11948249_967006390038740_2139776155_n

11989460_967006340038745_670200810_o

11933073_967006133372099_195909756_n

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս