Աժ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ի առթիվ այսօր այցելեց Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց, որտեղ սովորել և դասավանդել է նաև ինքը, իսկ դպրոցի տնօրեն էլ եղել իր հայրը:
Գալուստ Սահակյանը նախ շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, ելույթ ունեցավ, ապա շրջեց իր դպրոցով, գնաց իր դասասենյակը, նստեց իր նստարանին:
ԱԺ նախագահը կարոտով հիշեց դպրոցական օրերը, սակայն նշեց, որ կրկին ուսուցիչ աշխատել չէր ցանկանա: Լրագրողների դիտարկմանը, թե ինչու էիք վերջին նստարանին նստում, Սահակյանը նշեց, թե չար աշակերտ է եղել: