Կրակոցների թիվը մե՛կ ավելանում, մե՛կ պակասում է. կրակում են ականանետերից. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավիճակը հայ­ Ադրբեջանական եւ արցախա ադրբեջանական  սահմանին շարունակում  է մնալ լարված, սակայն հայկական բանակը, տիրապետելով խնդիրներին,  կարողանում է համապատասխան հակահարված տալ եւ պահպանել սահմանային անդորրը: «Արմենպրես» փոխանցմամբ,  ՀՀ  պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ վերջին օրերին հակառակորդը գործածել է ականանետեր, իրականացրել դիվերսիոն հետախուզության փորձեր, որոնք, սակայն, հաջողությամբ կանխվել են:

«Սահմանային լարվածությունն առկա է: Կրակոցների թիվը մե՛կ ավելանում, մե՛կ պակասում է, եւ այս վերջին ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի սահմանին կրակում են ականանետերից: Հայկական Զինված ուժերը բոլոր միջոցառումների իրականացումն են առաջին գծում` անվտանգության խնդիրների ապահովում, հակառակորդին հետեւելը եւ համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Հակառակորդը դիվերսիոն հետախուզուության մի քանի փորձեր կատարել է, որոնք հաջողությամբ կանխվել են»,­ ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարը նաև հավելեց, որ հայկական զինուժը իրավիճակը վերահսկում է եւ ժողովուրդը կարող է հանգիստ լինել, քանի որ հայկական բանակը իր խնդիրներն տիրապետում եւ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին այնպես էլ այսօր, դրանք փայլուն կերպով իրականացնում:




Լրահոս