Դոնի Ռոստովում կատաղած ամբոխը ծեծելով սպանել է հայազգի վարորդի. հաշվեհարդարի տեսանյութը ցնցել է համացանցը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դոնի Ռոստովի գյուղերից մեկի բնակիչները հաշվեհարդար են տեսել հայազգի վարորդ Ռաֆայել Խալղաթյանից, ում միակ մեղքը եղել է ավտովթարի մեջ մեղավոր լինելը: Ինչպես գրում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեցը», հայազգի վարորդի մեղքով վթար է գրանցվել 5 մեքենաների մասնակցությամբ: Վթարից հետո մեքենաների վարորդները դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի վարորդին: Ավելի ուշ Ռաֆայելը մահացել է հիվանդանոցում գանգուղեղի արյան զեղումից:

Միջադեպը գրանցվել է գյուղի օրվա կապակցությամբ տոնակատարությունների ժամանակ: Հաշվեհարդարի մասնակիցներ են դարձել մի քանի տասնյակ մարդ: Դրանք ոչ միայն տեղացիներ, այլ նաև հարևան շրջանից հյուրեր են եղել: Սկզբում տեղեկացվում էր, որ դաժան հաշվեհարդարին մասնակցել է 300 մարդ, սակայն այնուհետև Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ մարդկանց թիվը շատ ավելի քիչ է եղել, հայտնում է  “Блокнот Ростов-на-Дону”:

Անողոք հաշվեհարդարի տեսանյութը հայտնվել է համացանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են գետնին ընկած արնաշաղախ երիտասարդին շարունակում ոտքով հարվածել: Համացանցում հայտնված  տեսանյութն ավարտվում է «Նրան մի՛ սպանեք» բացականչությամբ:




Լրահոս