ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեռևս չգիտե, թե ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում ունի Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլորի դիրքորոշումները պարզ կլինեն քվեարկության ժամանակ:
«Հնարավոր է, որ մի մասը կողմ լինի բարեփոխումներին, մյուսը մասը` դեմ: Կերևա քվեարկության ժամանակ, իմ կարծիքով կլինեն կողմեր, դեմեր, նաև չմասնակցողներ»,- նշեց ԱԺ նախագահը։
Լրագրողի հարցին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացրեցիք, քանի որ խանգարո՞ւմ էր, ԱԺ նախագահը հայտարարեց, որ ԲՀԿ–ն և Գագիկ Ծառուկյանը իշխանություններին չեն խանգարել:
«Բարգավաճ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանը, իհարկե, մեզ չէին խանգարում, ուղղակի քաղաքական նոր իրավիճակ է այժմ ստեղծվել: Քաղաքականությունն էլ է ժամանակի ընթացքում փոխվում»,-եզրափակեց նա: