Armlur.am-ի տեղեկություններով, օգոստոսի 31-ին ՊՊԾ ծառայողները կեղծ վիճակախաղի տոմսեր վաճառելու կասկածանքով Երկաթգծի կայարանի մոտից բերման են ենթարկել Սամվել Պետրոսյանին:
Պարզվել է, որ Ս.Պետրոսյանը պատրաստելով նշված կեղծ տոմսերը, դրանք քաղաքացիներին ներկայացրել է որպես իսկական տոմս և յուրաքանչուրը 1.000-3.000 դրամով վաճառել տարբեր քաղաքացիների:
Ոստիկանությունից հաստատեցին Armlur.am-ի ունեցած տեղեկությունը, հավելելով, որ կատարվում է հետաքննություն: