Արդարադատության նախարար առաջիկա 15 օրվա ընթացքում կնշանակեն: Այս մասին այսօր Armlur.am-ի հարցին, թե ինչու է ձգձգվում նշանակումը և արդեն 50 օր է ՀՀ-ն արդարադատության նախարար չունի, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Նախարարությունը նորմալ աշխատում է: Նախարարի պաշտոնակատար կա, ով շատ գրագետ, պատրաստված փոխնախարար է: Համոզված եմ, որ առաջիկա 10-15 օրերի ընթացքում այդ հարցը կլուծենք և նախարարության աշխատանքը չի խաթարվի»,- ասաց վարչապետը:
Նա նախարարի նշանակման ձգձգումը կապեց արձակուրդային շրջանի հետ. «Դե արձակուրդային շրջան է»: Իսկ շրջանառվող ակտիվ թեկնածուների` պատգամավոր Արփինե Հովհաննիսյնաի և Արթուր Օսիկյանի հետ կապված, վարչապետը հաստատեց Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը. «Ամեն ինչ կքննարկենք»:
Քրիստինա Աղալարյան