
Այսօր սեպտեմբերի 1-ն է ` Գիտելիքի օրը, և Հայաստանի դպրոցներում հնչում է առաջին զանգը: Մայրաքաղաք Երևանում այսօր զգացվում էր դպրոցական շունչը: Փողոցներում կարող ես հանդիպել դպրոցական հագուստով բազմաթիվ երեխաների, իսկ դպրոցների դիմաց հավաքված ամբոխն ու իրարանցումն էլ ազդարարում է նոր ուսումնական տարվա մեկնարկը: