ՌԴ-ում դաժանաբար սպանված հայի հորը հազիվ են փախցրել ամբոխի ձեռքից. նոր մանրամասներ (ֆոտո,վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Ռոստովի մարզի գյուղերից մեկում հաշվեհարդարից մազապուրծ է եղել շուրջ 300 մարդու կողմից ծեծի ենթարկված, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացած հայազգի վարորդ Ռաֆայել Խալղաթյանի հայրը: Կատաղած ամբոխը, վթարի ենթարկված մեքենաների վարորդներն ու նրանց համագյուղացիները «Ֆորդ ֆոկուս» մակնիշի մեքենայից դուրս են քաշել մեքենայի վարորդին և ուղևորին ու սկսել նրանց դաժան ծեծի ենթարկել: Ինչպես հայտնում է Lifenews-ը, տեղի ոստիկանության աշխատակիցներից մեկին հաջողվել է փախցնել ու իր տանը թաքցնել սպանվածի հորը: Իսկ 22-ամյա Ռաֆայելը ստացած վնասվածքներից մահացել է:

10710655_722996044461991_9048957865178226802_n

«Ես նրանցից մեկին քաշ տվեցի իմ բակ ու այնտեղ թաքցրեցի»,- պատմել է իրավապահ մարմինների աշխատակիցը,- երկրորդին փրկել չհասցրի: Երբ վերադարձա, նա արդեն անգիտակից վիճակում էր, ընկած մեքենայի տակ»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ավելի ուշ Ռաֆայել Խալղաթյանը մահացել էր հիվանդանոցում:

1441091419-2842

Ինչպես հայտնի դարձավ armlur.am-ին,  վերջինս ամուսնացած էր և ուներ մեկ դուստր:

Clipboard02

Ռաֆայել Խալղաթյանի քրոջ խոսքով՝ եղբորը մահացու ծեծի ենթարկածներից 3-ն արդեն ձերբակալված են: Հետախուզում է հայտարարվել ևս 50 մարդու հանդեպ:

zxAODPbVnTY2-pic510-510x340-93599




Լրահոս