Զավեշտալի դեպք. պատգամավորը, սպորտի լեգենդը եվ ակադեմիկոսն ընկել են նստարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 12-ին, Երևանի Հյուսիսային համալսարանի դահլիճում մրցանակաբաշխություն էր, որի ժամանակ զավեշտալի դեպք տեղի ունեցավ:
Առաջին շարքում նստած էին հայ ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Միջոցառման ամենաթեժ պահին վերջիններիս նստարանը կոտրվեց, և նրանք վայր ընկան:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հասցրեց հավերժացնել այդ “պատմական” պահը:
Ֆոտոլրագրողը հայտնեց, որ եթե Յուրի Վարդանյանն ինքնուրույն բարձրացավ ընկած տեղից, ապա պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին գետնից բարձրացրին կանայք, ինչպես նաև Հյուսիսային համալսարանի ռեկտորը, իսկ Յուրի Սուվարյանի ընկնելու պահը կանխվեց նրա հետևում գտնվող դատավոր Սերժիկ Ավետիսյանի շնորհիվ, ով ափերով բռնեց ակադեմիկոսի նստուկը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս