Եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների երեխաները կարող են գնալ վճարովի դպրոց, ես հանգիստ կարող եմ դա ինձ թույլ տալ. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը  վստահում է «Այբ» դպրոցին, քանի որ այն իր նախարարության օրոք է ստեղծվել: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր որդին այդ դպրոց է գնալու:

Անդրադառնալով  այդ դպրոցում առկա բարձր վարձավճարին`  Աշոտյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել իր եկամուտների մասին հայտագիրը, որից պարզ կդառնա, որ ինքը կարող է դա իրեն թույլ տալ:

«Կարող եք վերցնել իմ եկամուտների հայտարարագրերը, ես դա կարող եմ ինձ թույլ տալ: Եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների երեխաները կարող են գնալ մասնավոր վճարովի դպրոց, ես հանգիստ կարող եմ դա ինձ թույլ տալ»,- ասաց նախարարը:

Արմեն Աշոտյանը ծնողներին խորհուրդ տվեց իրենց երեխաներին տանել պետական հիմնական դպրոց, որտեղ կրթության որակը վստահելի է:

 




Լրահոս