Հավակնում եմ միայն բարձր պաշտոնի. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների նածագծի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որևէ մտահոգություն չունի: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ բազմաթիվ առաջարկություններ կան, քննարկել են նախագիծը: «Փորձելու ենք գտնել ամենալավ տաբերակը»,- ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա ` այսօր սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ կա կոնսոլիդացիա: «Նախագահը հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, խորհրդարանական քաղաքական ուժերը ևս հանդիպումներ են ունեցել: Մենք փորձում ենք լայն քաղաքական կոնսոլիդացիա ստեղծել: Դա է մեր գլխավոր նպատակը»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

Հարցին` սահմանադրական փոփոխություններից հետո իրեն ինչ պաշտոնում է պատկերացնում, Հ. Աբրահամյանն ասաց. «Առայժմ վարչապետի պաշտոնում: Իսկ հետո ժողովուրդը պետք է որոշի»:  Նա կեսկատակ կեսլուրջ նշեց, որ հավակնում է միայն բարձր պաշտոնի. «Ձեզ բավարարու՞մ է»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս