Դանիայի հավաքականը կորուստներով է մոտենում Հայաստանի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի հավաքականի ձախ պաշտպան Սիմոն Պոուլսենը չի մասնակցի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի (սեպտեմբերի 4) և Հայաստանի (սեպտեմբերի 7) դեմ կայանալիք հանդիպումներին: Նա մարզումներից մեկի ժամանակ վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել այդ խաղերին:

Նրա  փոխարեն հավաքական է հրավիրվել 19-ամյա Անդրեաս Կրիստենսենը: Թեթև վնասվածք է ստացել նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը։

Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Ալբանիայի դեմ հանդիպումը, սակայն արդեն Երևանում կայանալիք խաղին պատրաստ կլինի։




Լրահոս