ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ կառավարությունում ոչ պաշտոնապես հայտարարվել է անցանկալի անձ: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, պատճառը նրա` վերջերս տված հարցազրույցն է, որտեղ դեմ էր արտահայտվել Մաքսային ընդհանուր միությանը Հայաստանի անդամակցությանը: Դրանից հետո ռուսական կողմը դիվանագիտական լեզվով հասկացրել է, որ չի ցանկանում ընդունել ՀՀ վարչապետին, արդյունքում` անընդհատ հետաձգվում է Տ. Սարգսյանի այցը Մոսկվա: Վարչապետը, սակայն, հերքեց այս լուրերը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ուզում եմ հիասթափեցնել ձեզ, որովհետեւ իմ վերջին հարցազրույցում, ի տարբերություն նախորդ հարցազրույցների, ավելի մանրամասն եւ ավելի համապարփակ ձեւով է ներկայացվում մեր իշխանությունների վերաբերմունքը: Ձեր գնահատականները շատ հեռու են իրականությունից»:




Լրահոս