Ռուսաստանի հաջորդ բյուջեն առաջարկվում է պլանավորել 3 տարվա փոխարեն մեկ տարվա համար: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ կառավարությունում սեփական աղբյուրը: «Երկրի բյուջեի պլանավորման կրճատումը պայմանավորված է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումների հետ կապված դժվարություններով, որոնք ընկած են երկրի բյուջեի հիմքում»,- պարզաբանել է նա, ապա շարունակել. «Ներկայիս բարձր անկայունության պայմաններում նախկինի նման բյուջեի պլանավորման փորձերը կարող են միանգամայն ռիսկային լինել»:
Աղբյուրի խոսքերով՝ 2016-2018 թթ սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումները կարող են վերանայվել: