ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, ՀՀ-ում ոչ միայն Սերժ Սարգսյանի ավտոշարասյան անցնելու ժամանակ են կանգնեցնում ողջ փողոցի երթեւեկությունը, այլեւ՝ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի: Քաղաքացին, որն ահազանգել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն, դժգոհեց այս երեւույթից: Նրա խոսքով, եթե Ս. Սարգսյանի դեպքում նման միջոցառումների կիրառումը հասկանալի է, վերջիվերջո նախագահ է, ապա նույնը չես ասի Ա. Բաղդասարյանի մասին: «Նա ինչո՞ւ է իրեն էդպես պահում: Ումի՞ց է վախենում կամ ո՞ւմ է վախեցնում»,-դժգոհեց Բաղդասարյանի ավտոշարասյան հետեւանքով աշխատանքից հաճախ ուշացած քաղաքացին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ո՛չ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ո՛չ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անցնելու ժամանակ չեն դադարեցնում փողոցի երթեւեկությունը: Բայց դե` Արթուր Բաղդասարյանն ուրիշ է, եւ նրան կարելի է ամեն ինչ:




Լրահոս