Վրաստանը նոր արտգործնախար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է նոր էկոնոմիկայի ու կայուն զարգացման ու արտգործնախարար նշանակելու մասին:

«Սա ևս մեկ անգամ կբարձրացնի մեր կառավարության արդյունավետությունը»,- նշել է Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով կադրային փոփոխությունները:

Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին տեղափոխվել է երկրի արտգործնախարարի պաշտոնին՝ Թամար Բերուչաշվիլիի փոխարեն:

Իսկ Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարի պաշտոնին նշանակվել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին:




Լրահոս