ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների օգնականների միջեւ լուռ մրցակցություն է սկսվել: Երեկ ԱԺ աշխատակազմից շատերը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում դժգոհություն են հայտնել, որ իրենք, չնայած երկարամյա աշխատանքային ստաժին, ավելի քիչ են վարձատրվում, քան պատգամավորների օգնականները: Բանն այն է, որ ԱԺ աշխատակիցները, իրենց պաշտոնից ու ստաժից կախված, ստանում են 60-100 հազար դրամ աշխատավարձ, եւ միայն վարչության պետերի աշխատավարձն է անցնում 100 հազարից, այնինչ պատգամավորների օգնականները, անկախ իրենց ստաժից, ստանում են 110 հազար դրամ: «Օգնականների աշխատանքը կանոնակարգված չէ, իրենք են որոշում ռեժիմը` երբ գան ԱԺ, երբ գնան: Իսկ մենք պարտավոր ենք ժամը 9-18-ն աշխատել ու աշխատում ենք, ոչ թե ԱԺ պատերի ներսում ժամանակ անցկացնում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեցին ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները` հավելելով, որ առաջին կարգի մասնագետն առնվազն 20 տարի պետք է աշխատի, որ 100 հազար դրամ աշխատավարձ ստանա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ