Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին մի խումբ ուսանողներ իրենց նախաձեռնությամբ դասադուլ էին իրականացնելու և ուսանողներին իրազեկելու, որպեսզի միանան իրենց և պայքարեն սահմանադրական բարեփոխումների դեմ:
Ուսանողներն այսօր պետք է հավաքվեին Ազատության հրապարակում և շարժվելով բուհեր` իրազեկեին ուսանողներին: Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներից Հովհաննես Ղազարյանը նշեց, որ իրենք այսօր հավաքվել են, զրուցել և որոշել են դասադուլ չանել: Մեր զրուցակիցը, սակայն, չմանրամասնեց այդ որոշման պատճառները:
Նա միայն նշեց, որ որոշել են այլ միջոցներով պայքարել սահմանադրական բարեփոխումների դեմ և այդ մասին համապատասխան հայտարարություն կտարածեն և կիրազեկեն:
Հավելենք, որ ըստ որոշ տեղեկությունների, նախաձեռնության մի քանի անդամի ճնշել են, որն էլ պատճառ է հանդիսացել հանրահավաքի չկայացման: