Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի «Վեստ Հեմ»-ում, տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբների միջև համաձայնությունը նախատեսված է մեկ տարով, 27-ամյա կամերունցին հետագայում գնելու հնարավորության մասին տեղեկություններ չկան:
Նախորդ մրցաշրջանում Սոնգը կրկին այդ ակումբում էր հանդես գալիս, նա մասնակցել է 28 խաղի: Իսկ նախկինում Սոնգը հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալ»-ում: